Արծվիկին չի վշտացրել «Եվրատեսիլում» զբաղեցրած հորիզոնականը

Արծվիկին չի վշտացրել «Եվրատեսիլում»  զբաղեցրած հորիզոնականը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2017» -ում Հայաստանը ներկայացրած Արծվիկը, որը մրցույթում 18-րնդ էր, ներկայացրել է իր տպավորությունները:

Արծվիկի ելույթը սոցցանցերի օգտատերերից շատերը ձախղում համարեցին: Ավելի անհաջող արդյունք գրանցվել է 2012-ին, երբ երգչուհի Էմմին չանցավ եզրափակիչ: Սակայն, ըստ Արծվիկի, իր համար ելույթն այդ մեծ բեմում «իսկական հաղթանակ էր»:

«Իմ համար սա իսկական հաղթանակ է, քանի որ այն 5 տարվա համար, որ ես անցկացրել են պրոֆեսիոնալ բեմում, սա ֆանտաստիկ բարձր արդյունք է: Իրականում, այն ամենն, ինչ կատարվում է իմ հետ կարծես ֆիլմից սյուժե լինի: Երազանքները կատարվում են և դա ճիշտ է», -գրել է Արծվիկն Instagram-ում:

Ըստ նրա, երջանկություն է արդեն այդ բեմում լինելը, առավել ևս, երբ կատարողը ֆավորիտ է համարվում և ուշադրության կենտրոնում է: «Քեզ ասում են, որ դու 100 տոկոսով կատարե՛լ ես քո առաջադրանքը, ասում են, որ դու առաջին 5-յակում ես, բայց ինչ-որ բան այնպես չգնաց: Հավանաբար, դա ճակատագիր է և ինձանից արդեն ոչինչ կախված չէր: Ճիշտ է ես առավելագույն ջանքերը գործադրեցի, և ես իրոք հպարտ եմ ինձնով և իմ ելույթով այդ մրցույթում՝ համաշխարհային մակարդակի մրցույթում: Չեմ կարող բառերով արտահայտել այն զգացմունքները, որ ունեցել եմ վերջին 6 ամսում, բայց դա ուղղակի անհավանական էր: Չեմ թաքցնի, եղան և արցունքներ, և ուրախություն, չէ որ դեպի երազանք տանող ճանապարհը դյուրին չէ, բայց ես գնում եմ առաջ ձեր շնորհիվ», -գրել է Արծվիկը:

2004-ի ապրիլի 14-ից Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության անդամ է: Առաջին անգամ մասնակցել է «Եվրատեսիլին» 2006-ի Without Your Love երգով՝ Անդրեի կատարմամբ: Երգը դուրս եկավ եզրափակիչ, գրավելով 8-րդ տեղը և հաջող մեկնարկ ապահովելով Հայաստանի համար: Առաջին անգամ Հայաստանը եզրափակիչ չանցավ 2011-ին, երբ Էմմիին 1 միավոր չբավարարեց եզրափակիչ դուրս գալու համար: 2013-ին Dorians խումբը գրացեց 18-րդ տեղը: 2015-ին Genealogy խումբը Face The Shadow երգով 16-րդն էր:

2016-ին Հայաստանը ներկայացրեց Իվետա Մուկուչյանը՝ գրավելով 7-րդ տեղը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---