Կարապետյան. Զբոսաշրջային կենտրոններում շուրջօրյա դեղատների պակաս կա

Կարապետյան. Զբոսաշրջային կենտրոններում շուրջօրյա դեղատների պակաս կա

PanARMENIAN.Net - Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետության նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը գործադիրի մայիսի 18-ի նիստում:

«Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, և առաջացնում է խնդիրներ թե մեր համաքաղաքացիների, թե զբոսաշրջիկների համար»,- նշել է վարչապետը, հայտնում է Panorama.am-ը:

Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին հանձնարարել է ուսումնասիրել մարզային համայնքներում, այդ թվում՝ զբոսաշրջային քաղաքներում և վայրերում, 24-ժամյա դեղատների առկայությունն ու դրանց ապահովելու հնարավորություները:

«Հանձնարարում եմ առողջապահության նախարարի պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզային համայնքներում 24-ժամյա դեղատներ ապահովելու հնարավորությունը և դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Այս խնդիրն առաջացել է Ծաղկաձորից, նույնիսկ Հրազադնում շուրջօրյա դեղատուն չկա, որևէ դիմելու տեղ չկա, եթե բան է պատահում: Հատուկ ուշադրություն դարձրեք զբոսաշրջային կենտրոններին»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Մայիսի 18-ին ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: Մայիսի 18-ին մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---