Լավրով. Հակամարտությունները Մերձավոր Արևելքում պետք է կարգավորվեն բոլոր «խաղացողների» մասնակցությամբ

Լավրով. Հակամարտությունները Մերձավոր Արևելքում պետք է կարգավորվեն բոլոր «խաղացողների» մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Հակամարտությունները, բախումնային իրավիճակները Մերձավոր Արևելքում պետք է կարգավորվեն բոլոր «խաղացողների» մասնակցությամբ, առանց որոևէ մեկին մեկուսացնելու միտման: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք սկզբունքորեն առաջնորդվում ենք այն դրույթով, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և Աֆրիկայի հյուսիսի բարդագույն խնդիրները պետք է հավաքական հիմքի վրա լուծվեն՝ ներառելով բոլոր այսպես կոչված «խաղացողներին», առանց ոմանց մեկուսացնելու փորձերի»,-ասել է Լավրովը Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սատարող ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագծին: «Մարդկայնության դեմ Ասադի հանցագործությունները չպետք է անպատասխան մնան: Նոր պատժամիջոցները թույլ կտան խստացնել ճնշումը սիրիական ռեժիմի և նրա առավել հավատարիմ կողմնակիցների հանդեպ, այդ թվում Իրանի և ՌԴ-ի»,-հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

Ընթերցեք նաև. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ասադի դաշնակիցների դեմ պատժամիջոցներին

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---