ՀՀ ուշուիստները 8 մեդալ են ապահովել ԵԱ-ում

ՀՀ  ուշուիստները  8  մեդալ են ապահովել ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ից 20-ը Թբիլիսիում ընթանում է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունը: Անկախ եզրափակչի արդյունքներից, հայ ուշուիսներն ապահովել են ութ մեդալ:

Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ մայրցամաքի 28 երկրից:

Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, որոնք մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) և վին-չուն (2 մարզիկ) դիսցիպլիններում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը հայտնել է, որ հայ ուշուիստները վին-չունից երկու մեդալ են նվաճել` Կարո Կարապետյանը (65 կգ, մեծահասակներ) դարձել է արծաթե մեդալիր, իսկ Սայաթ Բաղդասարյանը արժանացել է բրոնզե մեդալի (մեծահասակներ, շարժողական վարժությունների համալիր):

Սվետլանա Մոսոյանը նվաճել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (մեծահասակներ), իսկ Արմեն Համբարձումյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը (մեծահասակներ):

Ցինդայում ՀՀ չորս մարզիկը մտել են եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալի համար. Նրանք են` Արսեն Բաղրյան (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյան (56 կգ, երիտասարդներ), Հայկ Գասպարյան (56 կգ, մեծահասակներ) և Ռեբեկա Բալասանյան (65 կգ, երիտասարդներ):

Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 19-ին, իսկ հաջորդ օրը կկայանա պարգևատրման և մրցաշարի փակման արարողությունը:

Կարդացեք նաև՝ Սամբոյի ԵԱ-ին ՀՀ 18 մարզիկ է մասնակցելու

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---