Դոնի Ռոստովում ՀՀ Առևտրի տուն կգործի

Դոնի Ռոստովում ՀՀ Առևտրի տուն կգործի

PanARMENIAN.Net - Հայաստանը Դոնի Ռոստովում Առևտրի տուն կբացի, համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևի միջև:

Գաղափարը պատկանում է Հայաստանի դեսպանին, հայտնում է Ռոստովի շրջանի նահանգապետի մամուլի ծառայությունը: Գոլուբևը հավանություն է տվել նախաձեռնությանը և հանձնարարել է մշակել հարցը:

«Դա հարթակ կլինի ՀՀ-ում արտադրված ապրանքների իրացման համար, այստեղ կանցկացվեն գործարար հանդիպումներ, կլինեն մշակութային և ցուցադրական կենտրոններ»,-ասել են մամլո ծառայությունում:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Ռոստովի շրջանի գործակցության խորացմանն առնչվող հարցեր: Դեսպանը հայտնել է, որ հայկական կողմը ցանկություն է հայտնել «Ռոստսելմաշի» գյուղտեխնիկա գնել պետական սուբսիդավորման պայմանով:

Առաջիկայում փաստաթուղթ կստորագրվի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---