ԱԺ-ն կունենա 9 մշտական հանձնաժողով. ԵԼՔ-ի առաջարկը մերժվել է

ԱԺ-ն կունենա 9 մշտական հանձնաժողով. ԵԼՔ-ի առաջարկը մերժվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը մայիսի 19-ին քվեարկության է դրել «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի երկու տարբերակը՝ ՀՀԿ-ի և ԵԼՔ դաշինքի:

ՀՀԿ-ն նախատեսել էր ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատել՝ նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն առաջարկելով 9 հանձնաժողով: ԵԼՔ դաշինքն էլ առաջարկել էր ունենալ 10 մշտական հանձնաժողով, այսինքն՝ պահպանել Մարդու իրավունքների հանձնաժողովը և այն ղեկավարել, հայտնում է Panorama.am-ը:

64 կողմ, 9 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունվել է «Հանրապետական» խմբակցության առաջարկած նախագիծը, ըստ որի, վեցերորդ գումարման Ազգային ժողովում կլինի թվով 9 հանձնաժողով։

Մայիսի 18-ին ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովիառաջին նիստում նախագահի պաշտոնում է ընտրվել ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանը: Նրա օգտին 88 պատգամավոր է քվեարկել, դեմ է եղել 12 պատգամավոր:ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանն ու «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից Միքայել Մելքումյանը մայիսի 19-ին ընտրվել են ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահներ:

Ընթերցեք նաև.Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---