ԱԳՆ-ն մեկնաբանում է Հոգլանդի առաջարկը. միակողմանի զիջումեր չեն լինելու

ԱԳՆ-ն մեկնաբանում է Հոգլանդի առաջարկը. միակողմանի զիջումեր չեն լինելու

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանը որևէ միակողմանի զիջում չի նախատեսում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի՝ միակողմանի քայլեր դիտարկելու առաջարկը:

Մայիսի 11-ին Վաշինգտոնում՝ Atlantic Council վերլուծական կենտրոնում Հոգլանդը «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն ու կառավարությունները պետք է իսկապես հստակ քայլեր անեն, որոնք անհրաժեշտ են տևական խաղաղության համար:

«Նրանք պետք է դիտարկեն նաև քայլեր, անգամ՝ միակողմանի, որոնք ի ցույց կդնեն նրանց հաստատուն հանձնառությունը՝ առաջընթացի հասնելու, լարվածությունը կրճատելու և բանակցությունների համար մթնոլորտը բարելավելու գործում», - ասել էր Հոգլանդը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ԼՂ հարցում փոխզիջմանը, այլ ոչ թե միակողմանի զիջումների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---