ԿԸՀ-ն կայքից կհեռացնի 4.000 ընտրողի անձնական տվյալները

ԿԸՀ-ն կայքից կհեռացնի 4.000 ընտրողի անձնական տվյալները

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԸՀ-ն կայքից կհեռացնի 4.000 ընտրողի անձնական տվյալները: Այդ մասին լրագրողներին է հայտնել արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:

Ըստ Ընտրական օրենսգրքի պահանջների, ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցած ընտրողների սկանավորված ցուցակները, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

«Նախորդ շաբաթ մենք ներկայացրեցինք վարչական վարույթի արդյունքները, որոնց արդյունքում պահանջել ենք ԿԸՀ-ից հեռացնել 4.000 ընտրողի անձնագրային տվյալները, քանի որ դա խախտում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը,-ասել է Դոյդոյանը:

Նա հիշեցրել է, որ ԿԸՀ-ն չպետք է կայքում տեղադրեր ընտրողների բոլոր անձնագրային տվյալները՝ սահմանափակվելով միայն նրանց անուններով, ազգանուններով և հասցեներով, ինչպես նախատեսված է օրենքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---