Մոսկվայում կկայանա «Հայաստանի գաղտնիքները» նախագծի համերգը

Մոսկվայում կկայանա «Հայաստանի գաղտնիքները» նախագծի համերգը

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին ՌԴ գլխավոր բեմերից մեկում՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում տեղի կունենա հայկական դասական երաժշտության ոլորտում տարվա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստանի գաղտնիքները» նախագծի համերգը: Համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Սերգեյ Բարխուդարյանի, Արո Ստեփանյանի ստեղծագործությունները:

Համերգի նպատակն է հայկական դասական երաժշտության տարածումը: Հայտնի կոմպոզիտորների ստեծագործությունների հետ մեկտեղ կհնչեն նաև քիչ կատարվող գործեր:

Համերգի կազմակերպիչներն են Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը և Ռուսաստանի Հայ երիտասարդների կոնգրեսը:

Համերգը նվիրված է Սերգեյ Բարխուդարյանի ծննդյան 130-ամյակին և Արո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Ծրագրի հիմնական մասը կկազմի դաշնամուրի համար «Արամ Խաչատրյան. «Գայանե» և «Սպարտակ» բարլետների հատընտիր» հավաքածուի համաշխարհային պրեմիերան:

Միքայել Հայրապետյանն ու «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը քարոզում են հայկական դասական երաժշտությունն ու հազվադեպ կատարվող հայ կոմպոզիտորներին՝ կազմակերպելով համաշխարհային պրեմիերաներով համերգներ, ձայնագրելով և թողարկելով հայկական ակադեմիական երաժշտության ձայնասկավառակներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---