Նավալնի. «Պուտինի խոհարարը» ընկերություն է բացել ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի տարածքում

Նավալնի. «Պուտինի խոհարարը» ընկերություն է բացել ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմակայանի տարածքում

PanARMENIAN.Net - Որպես «Պուտինի խոհարար» հայտնի Եվգենի Պրիգոժինը կարտել է ստեղծել, որի միջոցով, հանցավոր պայմանավորվածության գալով ՌԴ ՊՆ պաշտոնյաների հետ, յուրացրել է պաշտպանության ոլորտի համար հատկացվող պետական գումարներ: Կարտելի բաժանմունքերից մեկը գտնվում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասի տարածքում: Այդ փաստը հրապարակել է Ռուսաստանում իր ընդդիմադիր հայացքներով հայտնի, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, իրավաբան Ալեքսեյ Նավալնին հիմնադրամի հետաքննության արդյունքում:

Կարդացեք նաև. Թրոլինգ և խորտիկներ. Ով է «Պուտինի խոհարարն» ու ինչ է անում ռուսական ռազմակայանում

Ըստ Նավալնու հրապարակած փաստաթղթի, Պրիգոժինի ընկերությունները բաժանմունքներ և գրասենյակներ ունեն փակ տարածքներում՝ ՌԴ ՊՆ զորամասերում: Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասում, որտեղ գործում է «ԱՍՊ» ՍՊԸ-ն, որն էլ հաղթել էր տարածքի սպասարկման համար աճուրդում:

Իր կայքում տեղադրված նյութում Նավալնին պնդում է, որ հայտնաբերել է և կարող է փաստաթղթերով ապացուցել, որ «Պուտինի խոհարարը» ընդհանուր առմամբ23 մլրդ ռուբլի է յուրացրել, ինչը ռեկորդային գումար է:

Եվգենի Պրիգոժինը ռուս գործարար է, ՌԴ կառավարության շեֆ-խոհարարը: Նա մի քանի ռեստորանների սեփականատեր է, այդ թվում՝ Սպիտակ տանն ու Կրեմլում:

Պրիգոժինը քաղաքական ընդդիմության մասին «Բողոքի անատոմիան» փաստագրական ֆիլմի կազմակերպիչներից մեկն է, նրա անձի հետ է կապված նաև ոչ պաշտոնական «Ֆաբրիկա մեդիա» մեդիահոլդինգի գործունեությունը:

2017-ի մայիսին ՌԴ Դաշնային հակամենաշնորհային մարմինը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության շնորհիվ, մեղադրանք է առաջադրել Պրիգոժինին կարտել ստեղծելու և 8 մլրդ դոլար պետական բյուջեից յուրացնելու մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---