Թրամփը Երուսաղեմում հայկական շարականներ է ունկնդրել

Թրամփը Երուսաղեմում հայկական շարականներ է ունկնդրել

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ այցելել է Սբ Հարության տաճար և հանդիպել Հայ առաքելական, Հույն ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հոգևոր հայրերի հետ:

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության քահանա Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ տաճարի բակում Թրամփին և իր տիկնոջը դիմավորել են Հունաց Պատրիարքը, Ս. Երկրի Քուստոսը և Լուսարարապետ Տ. Սևան Արք. Ղարիպեանը, իսկ տաճարի մուտքի մոտ հյուրերին դիմավորել են հույն, կաթոլիկ և հայ տեսուչները:

Հայկական բաժնի այցելության ընթացքում Թրամփը և առաջին տիկինը Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարմամբ հայկական շարականներ են ունկնդրել, ինչից հետո Լուսարարապետ Սրբազանը պատմել է Հայ Եկեղեցու և Հայ ժողովրդի մասին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով օգնական, գեներալ Հերբերտ Մաքմասթերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը փորձում է միավորել հուդայականներին, մահմեդականներին և քրիստոնյաներին ահաբեկչության դեմ պայքարում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---