ԱԳՆ. Մանչեսթերում պայթյունից տուժածների թվում հայերի գտնվելը ստուգվում է

ԱԳՆ. Մանչեսթերում պայթյունից տուժածների թվում հայերի գտնվելը ստուգվում է

PanARMENIAN.Net - Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը:

Ըստ ԶԼՄ-ների՝ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ավելի վաղ քաղաքի ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Նա տեղում մահացել է: Իրավապահները կարծում են, որ նա միայնակ է գործել, սակայն շարունակում են հետաքննել ահաբեկչի կապը մի խումբ մարդկանց հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---