4 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է 16.1%-ով

4 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է 16.1%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $608.4 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին 4 ամսվա ցուցանիշը 16.1%-ով:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, ներմուծումը նույն ժամանակահատվածում կազմել է $1.08 մլրդ՝ 2016-ի առաջին 4 ամսվա համեմատ ավելանալով 14.6%-ով:

Ապրիլին արտահանումն աճել էր 16.4%-ով` կազմելով մոտ $165.3 մլն: Ներմուծումն աճել է 2.6%-ով՝ կազմելով մոտ $276.9 մլն:

Ընդհանուր առմամբ հունվար-ապրիլին ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ $1.689 մլրդ` 2016-ի առաջին եռամսյակի համեմատ աճելով 15.1%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---