ԱԿԲԱ բանկն ընդլայնում է բիզնես դասընթացների ոլորտները23 մայիսի 2017 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի նախաձեռնությամբ կայացել է «Ադապտիվ առաջնորդություն» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ավելի քան 30 ՓՄՁ-ների ղեկավարներ: «Այս միջոցառման նպատակն է մասնակիցներին առաջարկել առաջնորդման նոր մոտեցում, որի հիմքում ընկած է «դիտարկել, մեկնաբանել և գործել» համակարգը»,- նշել է դասընթացի բանախոս, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի շրջանավարտ, ՀՀ Կենտրոնական Բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս Մարտին Գալստյանը: Նա հավելել է, որ հիմնական նպատակը ոչ այնքան տեղեկատվության տրամադրումն է, այլ մասնակիցների մտածողության փոփոխությունը: Դասընթացին ներկայացվել են առաջնորդության տարբեր դպրոցների մոտեցումները, ինչպես նաև խոսվել է ոլորտի վերջին զարգացումների մասին: Այն ավարտվեց քննարկումներով ու գործնական աշխատանքով: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից տրամադրվող ոչ ֆինանսական պրոդուկտներին և դրա շրջանակում իրականացվելիք անվճար բիզնես դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ այցելելով sme.acba.am կայքը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց իրականացնել բիզնես դասընթացներ փոքր և միջին ձեռնարկատերերի համար՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը: Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական և պրակտիկ գիտելիքներ, այլ նաև հանդիսանում է հարթակ՝ փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի ստեղծման համար: Դրանց իրականացումն անվճար է ինչպես Բանկի հաճախորդների, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող բոլոր մասնակիցների համար: Դասընթացին կարող են մասնակցել կազմակերպության սեփականատերերը, ղեկավարները, տնօրենները և որոշման կայացմանը մասնակցող այլ անձիք: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |