ՊՆ-ն չի մեկնաբանում հարվածային անօդաչուների առկայության մասին տեղեկությունները

ՊՆ-ն չի մեկնաբանում հարվածային անօդաչուների առկայության մասին տեղեկությունները

PanARMENIAN.Net - Հայկական կողմ անօդաչու թռչող սարքեր վաղուց է կիրառում, ինչ վերաբերում է հարվածայիններին՝ մեկնաբանություններ չեն արվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը՝ ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով հարվածային անօդաչուների առկայությունը ԶՈւ սպառազինության կազմում, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի «հայկական կողմը հարվածային անօդաչու սարքեր է կիրառել»։ Սա ՀՀ ԶՈւ սպառազինությունում հարվածային անօդաչուների մասին առաջին հիշատակումներ էր։

Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախա-ադրբեջանական շփման գծի արդիականացումն ու տեսադիտարկող սարքերի տեղադրումը շարունակական գործընթաց է և արդեն իսկ տալիս է դրական արդյունք:

«Այդ գործընթացը բավական բարդ է ու ժամանակակից տեխնոլոգիաներ է պարունակում։ Հսկայական աշխատանք արդեն իսկ կատարվել է, և աշխատանքի հիմնական մասը իրականացվել է արցախա-ադրբեջանական շփման գծում, իհարկե, հայ-ադրբեջանական պետական սահմանի մի մասը նույնպես արդիականացվել է։ Այդ սարքերի միջոցով ոչ միայն ավելի վերհսկելի է դառնում հակառակորդի շարժը, այլև ավելի անվտանգ մեր զինծառայողների հերթապահությունը», - ասել է Լևոն Այվազյանը։

Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է անընդհատ իրականացվեն, քանի որ ռազմական ոլորտում մի միջոցի համար պարբերաբար գտնվում են հակամիջոցներ։

Քառօրյա ապրիլյան պատերազմից հետո, որն աչքի ընկավ հակառակորդի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի լայն կիրառմամբ, ՏՏ մի քանի ընկերությունների ուժերով ստեղծվեց «Հրազդան» կոնսորցիումը: Կոնսորցիումի շրջանակներում այդ ընկերությունները լուծումներ են ներկայացնում․ դրանք կարելի է օգտագործել անօդաչու թռչող սարքերում, բարդ ռոբոտացված ինժեներային համակարգերում:

Ընթերցեք նաև.Ըստ Բաքվի՝ ԼՂՀ ՊԲ-ն մարտական ԱԹՍ-ներ է կիրառել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---