Գիտնականներ. Օրական 1 գավաթ գարեջուրը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը23 մայիսի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Օրական կես գավաթ գինուկամ 1 գավաթ գարեջրի օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Այդ մասին ասվում է Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի (WCRF) մասնագետների զեկույցում: Ըստ տվյալների, դաշտանադադարից հետո կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիկսը ավելանում է 9 տոկոսով: Գիտնականները նշում են նաև, որ կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է նվազեցնել հիվանդության հավանականությունը, գրում է BBC-ին: Եթե կինը կանոնավոր կերպով վազում է կամ հեծանիվ է քշում, ապա քաղցկեղի զարգացման ռիսկը 10%-ով կպակասի: Գիտնականները շեշտում են նաև, որ քաղցկեղի զարգացման վրա բազում գործոններ են ազդում՝ ներառյալ հորմոնների մակարդակն ու գենետիկ ֆոնը: Մասնագետներն ընդհանուր առմամբ ռիսկի 18 գործոն են առանձնացնում, որոնք այս կամ այն չափով կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա և ալկոհոլն այդ գործոններից մեկն է միայն: Բրիտանացի գիտնականները զգուշացնում են նաև, որ ալկոհոլը կարղ է հանգեցնել քաղցկեղի մի քանի տեսակի զարգացմանը՝ բերանի խոռոչի, կոկորդի, լյարդի, ստամոքսի և կերակրափողի, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղի: Ըստ որոշ գիտնականների, ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինները կարող են լուրջ հիվանդությունների զարգացմանը նպաստել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |