ՀՀ-ում կինոարդյունաբերության զարգացման ծրագիր կմշակվի23 մայիսի 2017 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կինոարդյունաբերության զարգացման ծրագիր կմշակվի: Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարարություն կատարած աշխատանքային այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրները և անելիքները: Նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանում կինոարտադրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները՝ կինոարտադրության կառավարման ժամանակակից մոդելի իրավական հիմքերի ապահովում, ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ներդրում, «Շրջիկ կինոթատրոն» ծրագրի և մարզային կինոթատրոնների ցանցի ստեղծման ծրագրի իրականացում և այլն: Վարչապետը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել և ներկայացնել կինոարդյունաբերության զարգացման ծրագիր: «Ներկայացրեք կոնցեպցիա՝ ընդհանրապես դեպի ուր ենք շարժվելու կինոարտադրության մեջ, բայց յուրաքանչյուր առաջարկի տակ պետք է դնեք տրամաբանություն՝ ժամանակացույցով, ֆինանսական գնահատականով, հիմնավորումներով», - նշել է կառավարության ղեկավարը: Նախարարի տեղակալներ Արև Սամուելյանը և Ներսես Տեր-Վարդանյանը զեկուցել են մշակութային ժառանգության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է եղել վիրտուալ 360° թանգարանի, «Աուդիոգիդ» բջջային հավելվածի, տիկնիկային թանգարանի, թատրոններում ժամանցային գրադարանային գրավաճառ կենտրոնների ստեղծման, ինչպես նաև պատմամշակութային արգելոցներում ու հուշարձաններում ենթակառուցվածքների ձևավորման ու զարգացման աշխատանքներին: Վարչապետին ներկայացվել է նաև Գյումրիում մշակութային կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի շրջանակում վերականգնվող փողոցների հարակից տարածքում: Տարածքի մի մասում Շիրակի մարզային գրադարանն է, որն արդեն վերակառուցվել է, իսկ մնացած հատվածում իրականացվելու են վերակառուցման և ներքին բակի վերականգնման աշխատանքներ: Արդյունքում նախատեսվում է Գյումրիում տեղակայել մշակույթի նախարարության ռեգիոնալ վարչության շենքը, երկու թանգարան՝ Շիրակի երկրագիտական թանգարանը և Ազգային պատկերասրահի մասնաճյուղը, հուշանվերային արտադրանքի պատրաստման կենտրոն, լաբորատորիաներ, վարչական գրասենյակ: Կարեն Կարապետյանը կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և առևտրային բաղադրիչի ակտիվացմամբ մշակութային հուշարձանների ճանաչելիության բարձրացումը և զբոսաշրջային հետաքրքրության ավելացումը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վարչապետին զեկուցել է նաև մշակութային արտադրանքի իրացման և ծառայությունների մատուցման գործընթացում տնտեսական աճի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, այդ թվում՝ գրադարաններում նոր ծառայությունների ներդրմամբ ինտելեկտուալ ժամանցի կենտրոնների ստեղծում, շարժական գրախանութների՝ «գրաբուսների» և գրավաճառ կետերի գործարկում և այլն: Վարչապետը հետաքրքրվել է պետական ենթակայության մշակութային կազմակերպություններում միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման ծրագրի ընթացքից: Արմեն Ամիրյանը տեղեկացրել է, որ մրցույթը շուտով հայտարարվելու է, համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի կառավարություն: Համակարգը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ առաջին փուլով մինչև նոյեմբերի վերջ ներդնել Երևանի 10 խոշոր թատերահամերգային կազմակերպությունում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել գործընթացը՝ հնարավորինս կրճատելով ժամկետները: Կինոյի ոլորտում սպասվում է կառավարման մոդելի փոփոխություն: Այդ մասին 2016-ի դեկտեմբերին հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն` ամփոփելով ընթացիկ տարվա աշխատանքները և ներկայացնելով 2017-ի անելիքները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |