Nokia-ի նոր առաջատար մոդելի բնութագրերը հայտնի են

Nokia-ի նոր առաջատար մոդելի բնութագրերը հայտնի են

PanARMENIAN.Net - FrAndroid պորտալի լրագրողները կարողացել են թեստավորել Nokia 9 առաջատարը կրկնակի տեսախցիկով: Աղբյուրը նշում է, որ սմարթֆոնը հատուկ պատյանում է եղել, որն ամբողջությամբ փակում է կորպուսն ու թույլ չի տալիս գնահատաել դիզայնը:

Սմարթֆոնն ունի 5.27-դյույմանոց էկրան 2560 x 1440-ի թողունակությամբ և Always On Display գործառույթով: Այն նաև 8-միջուկանի Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր ունի և 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնն աշխատում է Android 7.1.1-ով, իսկ ինտերֆեյսը հիշեցնում է համակարգի ստանդարտ արտաքին տեսքը, գրում է Lenta.ru-ն:

Հաստատվել է նաև տեղեկությունը սմարթֆոնում կրկնակի տեսախցիկի առկայության մասին, որի յուրաքանչյուր մոդուլի թողունակությունը 13 մեգապիկսել է: Սակայն, ըստ աղբյուրների, լուսանկարների որակը միջակ է: Հեռախոսի կորպուսը ենթադրաբար մետաղից է պատրաստված, կա ականջակալների և USB Type-C-ի միացման հնարավորություն: էկրանի տակ 2 սենսորային ստեղն կա և մատնահետքերի սքաներով կոճակ: Սմարթֆոնի շնորհանդեսի ամսաթիվն ու գինը հայտնի չեն:

Ֆիննական HMD Global ընկերությունը, որին պատկանում է Nokia բրենդով սարքերի թողարկման իրավունքը, կներկայացնի դասական Nokia 3310 հեռախոսի ժամանակակից տարբերակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---