Գալուստյան. Օլիմպիական ուղեգիր ստանալու վերջին փորձը Գերմանիայի մրցաշարն է24 մայիսի 2017 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանի համար Օլիմպիական ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարն է լինելու: Այս մասին ասել է ինքը՝ Հայաստանի չեմպիոն Գալուստյանը: «Աշխարհի առաջնությունում լավ հանդես գալուն խանգարեց ուժեղ հոգեբանական լարվածությունը: Շատ էի ցանկանում օլիմպիական ուղեգիր նվաճել և արդարացնել իմ և ուրիշների հույսերը: Կարծում եմ, որ իմ գնահատականները մի փոքր իջեցված էին: Արդյունքում ինձ ընդամենը մեկ տեղ չբավականացրեց: Վերջին հնարավորություն է մնում՝ սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարը: Ճանապարհս դեպի օլիմպիական խաղեր երկար էր և պետք է այնտեղ հանդես գամ: Գերմանիայում անհրաժեշտ է տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում: Այդ մրցաշարին կավելանան գեղասահորդներ այն երկրներից, որոնք աշխարհի առաջնությանը չեն մասնակցել», - ասել է Գալուստյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա խոսքով, Երևանի սահադաշտը դուր է գալիս, այնտեղ բոլոր պայմանները կան: Մարզվում է Ծաղկաձորի մարզաբազայում: Գալուստյանն ամենայն հավանականությամբ աշնան սկզբին Իտալիայում կմասնակցի միջազգային մրցաշարի: Դա Գերմանիայի վարկանիշային մրցաշարից առաջ գլխավոր փորձը կլինի: Անաստասիա Գալուստյանն ապրում ու մարզվում եմ Մոսկվայում: Գեղասահքի 2017-ի աշխարհի առաջնությանը նա 23-րդ տեղն էր գրավել: 2017-ի Եվրոպայի առաջնությունում հայ գեղասահորդուհին զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Կարդացեք նաև՝ Աթլետիկայի թիմային ԵԱ-ին ՀՀ-ից 16 մարզիկ կմասնակցի Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | «Հայաքվե»․ Չհավատալ և չտարածել ադրբեջանական գերության մեջ սպառնալիքի տակ կորզված խոսքերը և ուղերձները Ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախի նախկին պաշտոնյաների հետ հարցազրույցների անոնս էր հրապարակվել Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է Բաքուն Ռասմուսենին մեղադրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» մեջ Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք |