ԶԼՄ-ներ. Բունդեսթագի պատգամավորները չեղարկել են այցը Թուրքիա

ԶԼՄ-ներ. Բունդեսթագի պատգամավորները չեղարկել են այցը Թուրքիա

PanARMENIAN.Net - Բունդեսթագի պատգամավորների խումբը չեղարկել է այցը Թուրքիա: Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոտը «Կանաչներից» և ևս 3 պատգամավոր պետք է այցելեին Անկարա, Դիարբեքիր և Ստամբուլ:

Այցը պետք է կայանար մայիսի 25-28-ը: Պատվիրակությունը մտադիր էր քննարկել Թուրքիայում անցած հանրաքվեն և դրա հետևանքները Թուրքիայի ներքաղաքական զարգացման վրա և նրա հարաբերությունները ԵՄ հետ: Բունդեսթագի պատգամավորները պետք է հանդիպումներ ունենային թուրքական ԱԳՆ ներկայացուցիչների, խորհրդարանի նախագահության և պատգամավորների հետ: Այցելություն «Ինջիրլիք» ռազմակայան նախատեսված չէր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այցի չեղարկման պատճառները դեռևս հայտնի չեն, դրանց մասին Ռոտը կհայտարարի լրացուցիչ:

Ավելի վաղ ԳԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել էր, որ Թուրքիան իրազեկել էր նախարարությանը ծրագրվող այցից մեկ օր առաջ այն մասին, որ գերամանցի պատգամավորների այցը «Ինջիրլիք» անհնար է: Դրան հաջորդեց կանցլեր Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան կշարունակի այլընտրանք որոնել:

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը աջակցություն է խնդրել ԱՄՆ-ից «Ինջիրլիք» ռազմակայանի հարցում Թուրքիայի հետ վեճում ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---