ԵԽ պատգամավորները կամփոփեն ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները

ԵԽ պատգամավորները կամփոփեն ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները

PanARMENIAN.Net - Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակում Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներից կազմված պատվիրակությունը՝ Դեյվիդ Մաքալիստերի գլխավորությամբ (ԵԺԿ, Գերմանիա) մայիսի 24-25-ը կլինի Հայաստանում:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը տեղեկացոնւմ է, որ Եվրոպական խորհրդարանի 8 պատգամավորը կամփոփեն ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ներկա փուլի արդյունքները:

Այցի ընթացքում պատգամավորները հանդիպումներ կունենան Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կայցելեն Եվրամիության կողմից ֆինանսավորվող Երևանի Տարածաշրջանային թիվ 1 քոլեջ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվիրակությունը հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մարտի 21-ին Երևանում նախաստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---