Մայիսի 25-ին ՀՀԿ-ն կքննարկի կառավարության նոր կազմը

Մայիսի 25-ին ՀՀԿ-ն կքննարկի կառավարության նոր կազմը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը կայանալիք գործադիր մարմնի նիստում քննարկելու է կառավարության նոր կազմը։

«Մենք գործադիր մարմնիր նիստի օրակարգը որոշում ենք հենց նիստում, ինչ քննարկում եղավ, նիստից հետո ես կտեղեկացնեմ», - ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ անուններ տրվեն՝ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պարզ կլինի նիստից հետո։ «Միգուցե նախնական քննարկումները սկսենք, գուցե՝ նաև քննարկումներն ավարտենք, գուցե շարունակենք, ես վերջնական պատասխանը կտամ վաղը՝ նիստից հետո», - նշել է ՀՀԿ խոսնակը։

Մայիսի 18-ին ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: Մայիսի 18-ին մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:Նախագահը նաև հանձնարարել է ՀՀ կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---