Մանչեսթերի ահաբեկչության գործով ևս 3 ձերբակալված կա

Մանչեսթերի ահաբեկչության գործով ևս 3 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մայիսի 24-ին ևս 3 անձ է ձերբակալել Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգին տեղի ունեցած ահաբեկչության գործով: Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր 3-ի նկատմամբ ձերբակալության թույլտվություն է ստացվել հետաքննության շրջանակում, գրում է Deutsche Welle-ն:

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Էմբեր Ռադը հայտնել է, որ հանցագործը, որն իրագործել է Մանչեսթերի ահաբեկչությունը, նախկինում ևս հայտնի է եղել ոստիկանությանը: Նա հավելել է, որ իրավապահ մարմինները ելնում են նրանից, որ 22-ամյա Սալման Աբեդին, որը գործի է դրել պայթուցիկը, միայնակ չի գործել:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը:

Ըստ բրիտանական ՆԳՆ-ի ղեկավարի, ահաբեկչությունն «ավելի լավ էր նախապատրաստված, քան մյուսները, որոնց հետ առիթ է եղել բախվելու», ուստի, ոստիկանությունը կարծում է, որ հանցագործը հանցակիցներ է ունեցել:

Մահապարտ ահաբեկչի անձը բացահայտվեց մայիսի 23-ին: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, Աբեդին ծնվել է 1994-ին Մանչեսթերում, նրա ծնողները լիբանանցի փախստականներ են: Ընտանիքում 4 երեխա է եղել: Վերջերս Աբեդին վերադարձել էր Լիբիայից, որտեղ հարազատներ ունի:

Ընթերցեք նաև. Մանչեսթերի մահապարտ ահաբեկչի անունը հայտնի է

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---