Կառավարությունում քննարկվել են Doing Business-2017-ի ծրագրերը

Կառավարությունում քննարկվել են Doing Business-2017-ի ծրագրերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ր քննարկվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:

Ներկայացվել են, մասնավորապես, բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարին՝ Doing Business-2017 միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկել բիզնես հանրության ներկայացուցիչների և միջազգային գործընկերների հետ, սեղմ ժամկետում լրամշակել նրանց, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների առաջարկություններով և վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:

Հայաստանը ՀԲ Doing Business 2017-ի զեկույցում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը 190 երկրի շարքում:

Հայաստանը բարելավել է իր դիրքը 5 կետով` Doing Business-ի 2016-ի զեկույցում ՀՀ-ն 43-րդն էր (վերահաշվարկի արդյունքում, որը պայմանավորված էր նոր մեթոդաբանությամբ և զեկույցում Սոմալիի տնտեսության ընդգրկման հաշվին):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---