Մանչեսթերի ահաբեկչությունից հետո բրիտանացիների անվտանգությունը կապահովի բանակը24 մայիսի 2017 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հաստատել է, որ բրիտանական քաղաքների փողոցներում կտեղակայվի 3800 զինվորական՝ վարչապետ Թերեզա Մեյը փաստացի գործարկել է Temperer գործողության առաջին փուլը: Դա ենթադրում է, որ երկրում անվտանգության ապահովման գործին կլծվեն նաև զինվորականները: Զինվորները, սակայն, չեն ստանձնում զինված ոստիկանության գործառույթը, այլ ուղղակի օգնելու են ոստիկաններին: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը: Ըստ Մեյի, ոստիկանապետը ինքը կկարողանա որոշել, թե ինչպես ավելի լավ օգտագործել զինվորականների ներուժը, հավանաբար, նրանք կպաշտպանեն զբոսաշրջային տեսարժան վայրերը, օդանավակայանները և այլ կարևոր օբյեկտներ, ինչպես նաև մեծ մարզական միջոցառումները կհսկեն, գրում է BBC-ին: Մասնավորապես, նրանք, հավանաբար, կապահովեն Անգլիայի գավաթի անվտանգությունը «Ուեմբլի» մարզադաշտում: Խաղը կարող է գրավել ոճրագործների ուշադրությունը: Մյուս ստորաբաժանումները կտեղակայվեն երկրի տարբեր շրջաններում: Մեծ Բրիտանիայի կառավարությունը Մանչեսթերում ահաբեկչությունից հետո որոշել է բարձրացնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչև առավելագույն՝ կրիտիկական մակարդակը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 23-ին օրվա ընթացքում երկրորդ արտահերթ խորհրդակցության ժամանակ:Սա ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակի սահմանումն է պատմության մեջ երրորդ անգամ: Ոստիկանությունն ակնկալում է, որ այն երկար չի տևի: Վերջին անգամ կրիտիկական մակարդակը պահպանվել է 4 օր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |