Փեյնտբոլի առաջնություն՝ ՏՏ ընկերությունների մասնակցությամբ

Փեյնտբոլի առաջնություն՝  ՏՏ ընկերությունների մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) և ԼԵԳԵՈՆ փեյնտբոլի ակումբն առաջին անգամ կազմակերպում են ՏՏ ընկերությունների միջև փեյնտբոլի սիրողական մրցաշար:

Մրցաշը կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին, Սևանա լճի ափին՝ «Լեգիոն» փեյնբոլի ակումբի տարածքում: Մրցաշարին կարող են մասնակցել միայն ՏՏ ոլորտի ընկերություններ, յուրաքանչյուր թիմում՝ մինչև 8 հոգի, թիմերի առավելագույն քանակը՝ 12:

‹‹Փեյնտբոլի առաջնության նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար ստեղծել շփման ոչ ֆորմալ միջավայր, ինչ շատ դեպքորում հանգեցնում է նորանոր համագործակցությունների››,-նշում է ԳՏԿ բիզնեսի զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը:

Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետներ, իսկ խաղի ամբողջ ընթացքը կմեկնաբանի հաղորդավար Էրիկ Անթառանյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ:

‹‹Ուրախ եմ, որ նման միջոցառում է կազմակերպվում մեր երկրում, այն էլ Հայաստանի ինտելեկտուալ հատվածի շրջանակում: Մասնակիցները ոչ միայն կկարողանան շփվել, ծանոթանալ, համագործակցել, այլև ձեռք կբերեն ռազմական գիտելիքներ››,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը:

Խաղացողների հետ կանցկացվի անվտանգության համապատասխան դասընթաց-հրահանգավորում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---