Միջերկրական ծովում փախստականներով նավ է խորտակվել. 31 մարդ մահացել է

Միջերկրական ծովում փախստականներով նավ է խորտակվել. 31 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Միջերկրական ծովում մայիսի 24-ին նավաբեկության հետևանքով զոհվել է նվազագույնը 31 ներգաղթյալ, որոնք Հյուսիսային Աֆրիկայից փորձում էին Եվրոպա հասնել, Իտալիայի առափնյա անվտանգության ծառայությանը հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նավը խորտակվել է Լիբիայի ափերից մոտ 30 ծովային մղոն հեռավորության վրա: Կործանման պահին նավում եղել է մոտ 500 մարդ, որից մոտ 200-ը հայտնվել է ջրում: Դեռևս հայտնաբերվել է զոհերի 31-ի դին: Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Նշվում է, որ այժմ իտալացի փրկարարները Միջերկրական ծովում ընդհանուր առմամբ որոնողափրկարարական բնույթի 15 օպերացիա են իրականացնում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---