ՀՀ մարզիկներն աշխարհի ռեկորդներ են սահմանել փաուերլիֆտինգի ԵԱ-ում

ՀՀ մարզիկներն աշխարհի ռեկորդներ են սահմանել փաուերլիֆտինգի ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի փաուերլիֆտինգի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 17-22-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում մասնակցել են մարզաձևի Եվրոպայի առաջնությանը: Հայ մարզիկները մի քանի ռեկորդ են սահմանել և նվաճել մեդալներ:

Հայաստանի հավաքականները հանդես են եկել երեք մրցաձևում` ուժային եռամարտ, սեղմում պառկած և ձգում վարժություններում:

Տղամարդկանց մրցաշարում Եվրոպայի չեմպիոն են դարձել Հովհաննես Անտոնյանը (աշխարհի ռեկորդ), Կամո Բաղդասարյանը (աշխարհի ռեկորդ), Անդրանիկ Ասատրյանը (աշխարհի ռեկորդ), Հովհաննես Յազիչյանը (բացարձակ հաղթող սեղմում պառկած դիրքից), Գոռ Խաչատրյանը (սեղմում պառկած դիրքից բացարձակ հաշվարկում 2-րդ տեղ), Սարգիս Ստամբուլցյանը (ուժային եռամարտում բացարձակ հաշվարկում 3-րդ տեղ), Էրիկ Լևոնյանը, Հակոբ Հակոբյանը, Վիլյամ Սարոյանը, Յուրի Մայիլյանը, Կարեն Առաքելյանը, Նվեր Ղարիբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Դավիթ Ասոյանը, Հայկ Բարսամյանը:

Արծաթե մեդալի են արժանացել Արարատ Լոռեցյանը և Գագիկ Սարոյանը:

Կանանց մրցաշարի ձգում վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճել է Ալվարդ Մանուկյանը (ձգում վարժությունում բացարձակ հաշվարկով 3-րդ տեղ):

Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 2-րդ տեղը` զիջելով միայն Ուկրաինայի ընտրանուն, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Կարդացեք նաև՝ Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---