iPhone 8-ի դիզայնը ցուցադրվել է տեսանյութով (վիդեո)

iPhone 8-ի դիզայնը ցուցադրվել է տեսանյութով

PanARMENIAN.Net - Բլոգեր Վենիամին Գեսկինը Լատվիայից Twitter-ի իր էջում iPhone 8-ը ցուցադրող տեսահոլովակ է հրապարակել: Տեսանյութում տեսանելի են մակետը, լուսանկարները, որոնք ինսայդերը հրապարակել էր անցած ամիս:

Սմարթֆոնի հետևի վահանակը ապակուց է, որի վրա կրկնակի տեսախցիկի համար նախատեսված բացվածք կա: Հատկանշական է, որ առջևի պանելին չկա Home կոճակը, իսկ դինամիկը դեպի վեր է տեղաշարժված: Ըստ Գեսկինի, տեսանյութում պատկերված է ոչ թե աշխատանքային նախատիպը, այլ ձեռնարկությունում ստեղծված սմարթֆոնի մակետը, որն օգտագործվում է ռոբոտացված հաստոցների կողմից արտադրության հղկման համար, հայտնում է Lenta.ru-ն:

Հայտնի է նաև, որ սմարթֆոնը կունենա OLED-էկրան 5,7 անկյունագծով, ինչպես նաև անլար լիցքավորում:

Նոր iPhone-ը կներկայացվի 2017-ի աշնանը Apple-ի ամենամյա շնորհանդեսում: Ըստ վերջին տեղեկությունների, ընկերությունը միանգամից 3 սարք կթողարկի, որից 2-ը iPhone-ի ժամանակակից մոդելների մի փոքր բարելավված տարբերակը կլինի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---