Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է

Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է

PanARMENIAN.Net - Վերջին 10 տարիներին Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է: Այս մասին ասել է ԱՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների պահպանության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը:

«Խորհրդային տարիներին ադրբեջանցիներն անխնա որսացել են Արցախի անտառների վայրի այծյամներին, ինչի արդյունքում կտրուկ կրճատվել էր այդ կենդանատեսակի քանակը: Այժմ վայրի այծյամի որսի նկատմամբ շատ խիստ վերասկողություն է իրականացվում: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Արցախի անտառներում վայրի այծյամների քանակի շոշափելի աճ կա»,- ասել է բնապահպանության պատասխանատուն, մեջբերում է «Արցախպրես»-ը:

Անդրադառնալով որսագողության դեպքերին՝ Գաբրիելյանը մասնավորապես ասել է, որ կառույցի՝ տեղամասերին քաջածանոթ տեսուչները, համագործակցելով բնակչության հետ, կարողանում են հիմնականում վերահսկել վայրի կենդանիների ապօրինի որսը: Այդ գործում, մեծ աջակցություն են ցուցաբերում նաև անտառապահները՝ իրենց պահաբաժիններում հսկողություն կատարելով:

Այծյամը եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի է։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---