ԱԳԲԱ Լիզինգն ու Zeppelin Armenia-ն կգործակցեն. Գործարքների ծավալն 8 մլրդ դրամից ավելի է25 մայիսի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգի և Caterpillar-ի պաշտոնական գործարքառու Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև կնքվել է գործակցության բացառիկ պայմանագիր, համաձայն որի ԱԳԲԱ Լիզինգի հաճախորդներն այսուհետ կկարողանան ձեռք բերել CAT տեխնիկա՝ սկսած տարեկան 4.5% տոկոսադրույքից: ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական գործարքառու Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև տարիների հաջողված գործակցությունն իր դերն է ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հարցում, իսկ այժմ, շնորհիվ իջեցված տոկոսադրույքների, հաճախորդների կողմից կատարված ներդրումը ոչ միայն կբարձրացնի արտադրողականությունը, այլև ֆինանսական տեսանկյունից կլինի արդարացված: ԱԳԲԱ Լիզինգի և Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) համատեղ իրականացրած գործարքների ծավալն արդեն անցնում է 8 մլրդ դրամը: ԱԳԲԱ Լիզինգը հիմնադրվել է 2003թ., հանդիսանում է ՀՀ առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունը և Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարը: ԱԳԲԱ Լիզինգի հիմնական բաժնետերերն են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը` 54% և Сredit Agricole Leasing & Factoring-ը` 38% մասնաբաժիններով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |