ԱԳԲԱ Լիզինգն ու Zeppelin Armenia-ն կգործակցեն. Գործարքների ծավալն 8 մլրդ դրամից ավելի է

ԱԳԲԱ Լիզինգն ու Zeppelin Armenia-ն կգործակցեն. Գործարքների ծավալն 8 մլրդ դրամից ավելի է

PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգի և Caterpillar-ի պաշտոնական գործարքառու Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև կնքվել է գործակցության բացառիկ պայմանագիր, համաձայն որի ԱԳԲԱ Լիզինգի հաճախորդներն այսուհետ կկարողանան ձեռք բերել CAT տեխնիկա՝ սկսած տարեկան 4.5% տոկոսադրույքից:

ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական գործարքառու Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև տարիների հաջողված գործակցությունն իր դերն է ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հարցում, իսկ այժմ, շնորհիվ իջեցված տոկոսադրույքների, հաճախորդների կողմից կատարված ներդրումը ոչ միայն կբարձրացնի արտադրողականությունը, այլև ֆինանսական տեսանկյունից կլինի արդարացված:

ԱԳԲԱ Լիզինգի և Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) համատեղ իրականացրած գործարքների ծավալն արդեն անցնում է 8 մլրդ դրամը:

ԱԳԲԱ Լիզինգը հիմնադրվել է 2003թ., հանդիսանում է ՀՀ առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունը և Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարը: ԱԳԲԱ Լիզինգի հիմնական բաժնետերերն են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը` 54% և Сredit Agricole Leasing & Factoring-ը` 38% մասնաբաժիններով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---