Վրաստանի բնակչության միայն 3%-ն է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ

Վրաստանի բնակչության միայն 3%-ն է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ

PanARMENIAN.Net - Վրաստանի Կրոնի հարցերի պետական գործակալությունը կազմել է բնակչության կրոնական նախապատվությունների քարտեզն ամբողջ երկրի մասշտաբով 2014-ի պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա: Ըստ դրանց, Վրաստանի բնակչության 83.4%-ն ուղղափառ է:

Ուղղափառներին թվաքանակով հաջորդում են մահմեդականները՝ 10,74%, երրորդ տեղում Հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են՝ 2,94%-ով: Վրաստանի բնակչության միայն 0,52%-ն է կաթոլիկ, եհովայի վկաները կազմում են բնակչության 0,33%-ը, եզդիները՝ 0,23%-ը, հուդայականները՝ 0,04%-ը:

«Այլ» բնորոշումն է ստացել բնակչության 1,8%-ը: Նրանց թվում են մարդիկ, որոնք հրաժարվել են պատասխանել դավանանքի մասին հարցին կամ այլ ավելի փոքր կրոնական խմբերի ներկայացուցիչներ են:

Ըստ Վրաստանի վերջին մարդահամարի, երկրում մոտ 168.000 հայ է բնակվում: Հայերն ապրում են հիմնականում Ջավախքում՝ 81.000 և Թբիլիսիում՝ 53.000:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---