Արարատ Խանդոյանի համար 4 տարի ազատազրկում է պահանջվել

Արարատ Խանդոյանի համար 4 տարի ազատազրկում է պահանջվել

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սանսա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլի) եղբոր` Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը:

Մեղադրական ճառով հանդես է եկել գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը: Վերջինս միջնորդել է Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, հայտնում է Armtimes.com-ը:

Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 21-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո գործն ուղարկվել էր դատարան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---