Թուրքիայում բախումները ՔԱԿ հետ շարունակվում են. Կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում բախումները ՔԱԿ հետ շարունակվում են. Կան զոհեր և վիրավորներ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելյան Ագրա գավառի Դողուբայազիթ շրջանում, որտեղ Թուրքիայի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ, քրդերի հետ բախումներում 2 թուրք զինվոր է սպանվել: Վիրավորում է ստացել 4 ուժային: Այդ տվյալները հրապարակել է Թուրքիայի Գլխավոր շտաբը:

Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոցներ, հայտնում է Haqqin.az-ը:

Թուրքիայի զինված ուժերը լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղարկել գործողության շրջան:

Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---