Կալաձե. Վրաստանը կախված է ադրբեջանական գազից

Կալաձե. Վրաստանը կախված է ադրբեջանական գազից

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մեծ դերակատարություն ունի Վրաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Էներգետիկ գագաթնաժողովը տարածաշրջանում» միջոցառման ժամանակ:

«Այսօր Վրաստանը կախված է ադրբեջանական գազից: Ներկայումս Վրաստանը բնական գազ է գնում միայն Ադրբեջանից: Ադրբեջանը որպես մեր ռազմավարական գործընկեր մեծ ներդրումներ է անում Վրաստանում: Խոշոր նախագծերը, որոնք մենք համատեղ ենք իրականացնում, առաջիկայում ավարտին կմոտենան, և մենք լրացուցիչ ծավալի բնական գազ կգնենք Ադրբեջանից»,-ասել է Կալաձեն, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ երկիրը հրաժարվում է բնական գազ գնել «Գազպրոմից» մինչև 2017-ի ավարտը:«Համաձայնագիրը, որը կնքվել է «Գազպրոմի» հետ, հնարավորություն է տալիս կախվածություն չունենալ ռուսական գազից: Մեզ հնարավորություն է ընձեռվում գազ գնել Ադրբեջանից կամ Իրանից: Այսօրվա դրությամբ մենք որոշել ենք ամբողջությամբ ադրբեջանական բնական գազ գնել»,-ասել է նախարարը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---