Հայաստանում «աղբի տեսուչներ» կլինեն. Վարչապետն է հանձնարարել

Հայաստանում «աղբի տեսուչներ» կլինեն. Վարչապետն է հանձնարարել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանին հանձնարարել է երկամսյա ժամկետում ուսումնասիրել և գործադրի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության:

Այդ թվում` տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանում պետք է ձևավորվի:

Առաջարկը ենթադրում է, որ համայնքներում կստեղծվեն ստորաբաժանումներ, որոնք աղբ թափելու համար վարչական վարույթ կիրականացնեն:

Կարապետյանը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին և Լոքյանին հանձնարարել է նաև 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել փակման ենթակա և կոնսերվացվող աղբավայրերի ցանկը:

Վարչապետը նշել է, որ պետությունը համայնքներին առաջարկում է, որպեսզի ներդնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, որը հստակ խաղի կանոններ կսահմանի: «Բյուջե չի պահանջում, բյուջեի աղբյուրը հենց այն տուգանքներն են, որոնք կիրառվելու են, որի մի մասը կգնա տեսուչների վարձատրությանը, մյուս մասը գնալու է աղբահանության, մաքրման, սանիտարական գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որպեսզի քաղաքացիներին կարողանանք բերել այսօրվան համապատասխան ցիվիլ դաշտ»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով, մինչև 2017 թվականի վերջ նախատեսում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ

Ապրիլի 3-ից Թբիլիսիի փողոցներում հատուկ տեսուչներ են հայտնվել, որոնք լիազորված կլինեն տուգանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց չսահմանված վայրերում կենցաղային աղբ նետելու համար:

Հայաստանում ևս տուգանքներ են սահմանված աղբը նետելու համար, սակայն դրանք չեն գործում: Ֆիզիկական անձանց համար տուգանքը 30-50.000 դրամ է, իրավաբանականների համար՝ 100-200.000 դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---