Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժառանգությունը» պետք է խոշորացվի

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժառանգությունը» պետք է խոշորացվի

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը պետք է գնա խոշորացման: Այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չբացառելով, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կգործակցի ընդդիմադիր դաշտում գտնվող խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների հետ:

Նա հավելել է, որ «Ժառանգությունը» ոչ թե զուտ ավանդական կուսակցություն է, այլ կոնկրետ տեսակ, որը չի փոխվել: Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կուսակցության խոշորացման վերաբերյալ առաջարկն ինքը կհնչեցնի «Ժառանգության»՝ մոտավորապես մեկ ամիս հետո կայանալիք համագումարին, հայտնում է Panorama.am-ը:

«Այդ ժամանակ էլ հենց կիմանանք՝ պատրաստ են մեր գործընկերները մտնել կուսակցական պայքարի մեջ՝ որպես մեկ կուսակցություն»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Քաղաքական գործիչը գրեթե բացառել է, որ կողմերի համաձայնությամբ ստեղծվելիք նոր քաղաքական միավորը դաշինքի օրինակով կոչվի «ՕՐՕ»՝ տեղեկացնելով, որ համգումարին ինքը նաև առաջարկելու է խոշորացված միավորը կոչել արդեն հայտնի՝ «Ժառանգություն» անունով:

«Մենք կարիք չունենք 50 կուսակցության, մենք կարիք ունենք 5-10 քաղաքական ուժի, որոնք մեծ են, ունեն ֆինանսական ռեսուրսներ և կարող են հակակշռել գործող իշխանություններին»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նախկին գործընկերոջ՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ հավանական փոխգործակցությանը՝ «Ժառանգության» առաջնորդը շեշտել է՝ շատ ցանկալի կլիներ, եթե նա մնար հարազատ կուսակցությունում՝ թեկուզև որպես տարբերվող կարծիքով փոքրամասնություն:

«Բոլոր դեպքերում նա առանձին քաղաքական գործիչ է դարձել, բայց նրա կայացման գործում փոքր չէ «Ժառանգության» ներդրումը: Մենք նրա հետ համագործակցությունը չենք բացառում»,- ասել է Հովհաննիսյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում ստացել է 32.487 քվե կամ 2.07%:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---