2016-ին Ադրբեջանում ՀՆԱ 3,1% անկում է գրանցվել

2016-ին Ադրբեջանում ՀՆԱ 3,1% անկում է գրանցվել

PanARMENIAN.Net - 2016-ին ՀՆԱանկումն Ադրբեջանում կազմել է 3,1%: Այդ մասին ասվում է այդ երկրի Հաշվիչ պալատի պետբյուջեի կատարողականի վերաբերյալ նյութերում:

Մինչդեռ Ադրբեջանի կառավարությունը 2016-ի համար կանխատեսել էր 2,8% անկում:

Ըստ պալատի, ՀՆԱ նոմինալ ծավալը 2016-ին կազմել է 60 մլրդ 393,6 մլն մանաթ:

Ըստ պալատի տվյալների, ոչ նավթային ՀՆԱ անկումը եղել է 4,5%, իսկ ոչ նավթային ՀՆԱ-ի տեսակարար կշիռը կազմել է 65,9%՝ 2015-ի 66,6%-ի դիմաց, հայտնում է Ինտերֆաքս Ադրբեջանը:

Նավթային հատվածը 2016-ի տվյալներով զրոյական աճ է ունեցել, ինչը համընկնում է Պետական վիճակագրական ծառայության նախնական գնահատականների հետ:

2015-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել էր 1,1%-ով:

Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով:

Ընթերցեք նաև. Բաքուն չի ուզում վճարել սնանկացած խոշորագույն պետբանկի վարկատուներին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---