Moody’s. Բաքվին այլևս չենք վստահում25 մայիսի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Moody’s վարկանիշային գործակալությունն այլևս չի վստահում Ադրբեջանին: Գործակալության կրտսեր փոխնախագահ Պյոտր Պակլինը հայտարարել է, որ այլևս չի վստահում Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը և Ադրբեջանի Միջազգային բանկին: «Խնդիրները կարող են ավելի խորը լինել, քան մենք կարծում ենք: Միջազգային բանկի առողջացումը կարող է վնասել պետբյուջեին և խանգարել արտասահմանյան նախագծերի ֆինանսավորմանը»,-ասել է նա: Պակլինը նշել է նաև, որ 2015-2016թթ. Ադրբեջանի պետական պարտքը կտրուկ աճել է: Ըստ նրա, եթե 2014-ի վերջում Ադրբեջանի պետպարտքը կազմում էր ՀՆԱ 11 տոկոսը, ապա 2016-ի ավարտին այն հասել է 40 տոկոսի: «Պետպարտքի այդպիսի աճը պայմանավորված է նավթի գների կտրուկ անկմամբ և բանկային հատվածին աջակցելու անհրաժեշտությամբ»,-ասել է փորձագետը, գրում է Haqqin.az-ը: «Թեև Ադրբեջանի բանկային հատվածը մեծ չէ, պետության կողմից աջակցության մակարդակը շատ բարձր է: Ըստ մեր գնահատականների, 2015-2016-ին Ադրբեջանը իր ՀՆԱ-ի 18 տոկոսին համարժեք միջոցներ է ուղղել բանկային հատվածի աջակցմանը»,-ասել է Պակլինը: Ծախսերի նման մակարդակն, ըստ փորձագետի, աննախադեպ է: Ըստ նրա ԱՄԲ-ի վերակազմավորման մասին Ադրբեջանի որոշումն անակնկալ է եղել շուկայի համար: Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որԲաքուն կարող է հրաժարվել վճարումներից սնանկացած խոշորագույն պետբանկի վարկատուներին: Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանի Միջազգային բանկի վարկատուներին և համարում է, որ պետական երաշխիքներն այս դեպքի վրա չեն տարածվում: Ընթերցեք նաև. 2016-ին Ադրբեջանում ՀՆԱ 3,1% անկում է գրանցվել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |