Մոսկվայում ԻՊ անդամներ են ձերբակալվել. Ահաբեկչություն էին պատրաստում

Մոսկվայում ԻՊ անդամներ են ձերբակալվել. Ահաբեկչություն էին պատրաստում

PanARMENIAN.Net - Մոսկվայում ձերբակալվել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ, որոնք ահաբեկչական գործություններ էին նախապատրաստում տրանսպորտի օբյեկտներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

Խումբը 4 անդամ ունի՝ ռուսաստանցիներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ:

Խուզարկությունների ժամանակ ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ նյութերի պատրաստման լաբորատորիա: Բացի այդ, ձերբակալվածների մոտ ինքնաշեն ռումբ, պայթուցիկի պատրաստման բաղադրիչներ են հայտնաբերվել: Առգրավվել են նաև զենք, զինամթերք, նռնակներ, ծայրահեղական և ահաբեկչական բնույթի գրականություն և տեսանյութեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կասկածյալների գործողություններն ուղղորդվել են Սիրիայից:

«Ահաբեկիչները ծրագրում էին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններից հետո մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին «Իսլամական պետություն» կազմակերպության կազմում»,-ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ:

2016-ի նոյեմբերին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել էր ահաբեկչական «Իսլամական պետութան» հետ կապված ծայրահեղական խմբի 5 անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ էին պատրաստվում իրականացնել Ինգուշեթիայում և Մոսկվայում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---