Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթել է Սլովակիային

Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթել է  Սլովակիային

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Սլովակիայում կայացել է Սլովակիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը: Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթել է 3:2 հաշվով:

Դուբլի հեղինակ է դարձել Ժիրայր Շաղոյանը, ևս մեկ գոլ է խփել Սերգեյ Մկրտչյանը, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

Մայիսի 23-ին Սլովակիայում կայացավ Սլովակիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց 1:5 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլը խփեց Ժիրայր Շաղոյանը:

Գլխավոր մարզիչ՝ Տիգրան Առաքելյան :

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---