Թբիլիսիում տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողով է բացվել

Թբիլիսիում տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողով է բացվել

PanARMENIAN.Net - Թբիլիսիում բացվել է տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու են առևտրի աջակցման և էլեկտրաէներգիայի անվտանգ մատակարարման համար անհրաժեշտ տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքի հետ կապված հարցեր:

Եվրոպական էներգետիկական միավորման ղեկավարման ներքո նախատեսված բարեփոխումներին նվիրված միջոցառումը բացել Է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Տարածաշրջանային էներգետիկ գագաթնաժողովը էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրին նվիրված գագաթնաժողովի և անցյալ տարի անցկացվածմիջոցառումների շարունակությունն է»,- ասել է նախարարը, մեջբերում է Sputnik-georgia.ru-ն:

Գագաթնաժողովին Հայաստանը ներկայացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Գագաթնաժողովին խոսել եմ էներգետիկ զարգացման համար տարածաշրջանային առևտրի կարևորության մասին, ինչպես նաև այն մասին, որ անհրաժեշտ է երևան բերել արգելքները, որոնք խոչընդոտում են միջսահմանային առևտրին: Ես նաև ներկայացրել են Հայաստանի էներգետիկ ոլորտը, ձեռբերումները, ինչպես նաև ընթացիկ ու առաջիկա ներդրումային ծրագրերը, շուկայի ազատականացման գործընթացը»,- ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնել է փոխնախարարը:

Միջոցառմանը մասնակցում են նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանները, Վրաստանի կառավարության, մասնավոր ու պետական Էներգետիկական ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և գիտական շրջանների ներկայացուցիչներ:

Գագաթնաժողովի շրջանակներում քննարկվելու են ենթակառուցվածքային գերակայությունների որոշման և ֆինանսավորման հետ կապված հարցեր: Այն անցկացվում Է Վրաստանի Էներգետիկայի նախարարության, ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Կառավարում զարգացման համար» նախագծի (G4G) և Արևելյան գործընկերության երկրներում Էներգետիկայի ոլորտի զարգացման Եվրաﬕության ծրագրի՝ EU4Energy-ի աջակցությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---