Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարը դիտարժանների 10-յակում է

Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարը դիտարժանների 10-յակում է

PanARMENIAN.Net - Համաշխարհային արվեստի առաջատար առցանց լրատու Blouin Artinfo հանդեսը Վենետիկ 2017-ի բիենալեում Հայաստանի տաղավարը ներառել է 10 դիտարժանի ցանկում («10 տաղավարներ, որոնք, անպայման, պետք է տեսնել»)։

Ոչ այբբենական կարգով թվարկված տասի մեջ Հայաստանի տաղավարի անունն առաջինն է, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

Վենետիկի բիենալեին, որն անցկացվում է 2017-ի մայիսի 13-ից նոյեմբերի 26, մասնակցում են 51 երկրի 120 արվեստագետ:

Այս տարվա բիենալեի «Կեցցե′ կենդանի արվեստը» կարգախոսի ներքո Հայաստանի տաղավարը մեկտեղել է Ռաֆայել Մեգալի (Մելիքյան. համադրող՝ Դեմետրիո Պապարոնի), Ժան Պողոսյանի (համադրող՝ Բրունո Կորա) և Միրո Պերսոլյայի (համարդող՝ Ջիորջիո Գրասսո) գործերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---