Երևանում ու մարզերում փոփոխական եղանակ է սպասվում. Հնարավոր է կարկուտ

Երևանում ու մարզերում փոփոխական եղանակ է սպասվում.  Հնարավոր է կարկուտ

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 29-ին հիմնականում Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայությունը, մայիսի 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 29-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, 30-31-ը՝ նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում մայիսի 27-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, 28-ին, 29-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---