Լապշինի գործով քննությունն ավարտվել է

Լապշինի գործով քննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Բաքվի մեկուսարանում պահվող ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով քննությունն ավարտվել է: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:

Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով և արտահանձնվել Ադրբեջան:

«Այո, քննությունն ավարտվել է: Տոներից հետո (Ադրբեջանում մայիսի 28-29-ը նշվում է որպես Հանրապետության օր) գործի նյութերը կներկայացվեն Լապշինին ծանոթության համար, իսկ հետո կուղարկվեն դատարան»,-ասել է փաստաբանը:

Ըստ նրա, Լապշինը դեռ մեկուսարանի բուժկետում է գտնվում, ուր տեղափոխվել էր ապրիլի կեսին հաճախասրտություն ախտորոշմամբ: «Նոր եմ նրան հանդիպել, նրա վիճակը նորմալ է»,-ասել է փաստաբանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

Ընթերցեք նաև.Լապշինի առողջությունն ադրբեջանական բանտում վատթարացել է

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---