Համակարգիչը հաղթել է մարդուն գո խաղում

Համակարգիչը հաղթել է մարդուն գո խաղում

PanARMENIAN.Net - Google-ի մշակած AlphaGo նեյրացանցային ալգորիթմը 2-րդ անգամ անընդմեջ հաղթել է գո խաղում աշխարհի ուժեղագույն ներկայացուցչին՝ չինացի Կե Ցզեին: Այդ մասին հայտնել է Դեմիս Հասսաբիսը՝ DeepMind ստորաբաժանման ղեկավարը, որտեղ մշակվել է AlphaGo-ն:

Մինչև վերջերս համարվում էր, որ համակարգիչները չեն կարող հաղթել մարդուն գո խաղում, քանի որ ռազմավարական մտածողությունից բացի այդ սեղանի խաղը ինտուիտիվ մոտեցում է պահանջում:

2016-ի մարտին սակայն AlphaGo նեյրացանցային ալգորիթմը կարողացավ հաղթանակ տանել աշխարհի ուժեղագույն խաղացողներից մեկի՝ Լի Սեդոլի հետ մենամարտում, ինչը հերթական առիթը հանդիսացավ զուտ «մարդկային» խնդիրների լուծման գործում նեյրացանցերի գերազանցության մասին բանավեճի համար:

Այն, որ AlphaGo-ի նոր փորձարկման շրջանակում նեյրացանցը կարողացել է հաղթել աշխարհի ուժեղագույն խաղացող Կե Ցզենին 3 նախատեսված խաղից 2-ում, նշանակում է, որ նույնիսկ եթե մարդը հաղթի վերջին խաղում, հաղթող կճանաչվի AlphaGo-ն, գրում է rb.ru-ն:

Ըստ գիտնականների, նեյրացանցերի նման հաջողությունները նախկինում կանախատեսվել էին տասնամյակներ հետո, ոչ թե 2010-ականների համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---