Էրդողանը պահանջել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում որոշում կայացել

Էրդողանը պահանջել է  Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում որոշում կայացել

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Եվրախորհրդարանի (ԵԽ) և Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահներ՝ Դոնալդ Թուսքի և Ժան Կլոդ Յունկերի հետ:

Կողմերն անդրադարձել են Թուրքիայի եվրաանդամակցության հարցին, ինչպես նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների հարցում ձեռք բերված համաձայնության իրագործմանը, թուրքական Haberler-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Էրդողանը պահանջել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցում իր խոստումը կատարի, բացի դրանից Էրդողանը ասել է, որ Եվրոպան Թուրքիայի ԵՄ հարցում պետք է արդեն որոշում կայացնի և Թուրքիային «մատների վրա չխաղացնի»։

Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը եռակողմ հանդիպման ժամանակ դժգոհել է, որ Եվրոպան Թուրքիային արդեն 54 տարի է, ինչ «սպասեցնում է իր դռների առջև»:

Դռնփակ հանդիպումը տևել է 45 րոպե:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---