Ռոնալդուին 5 տարվա ազատազրկում է սպառնում

Ռոնալդուին 5 տարվա ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Իսպանիայի ֆինանսների նախարարությունն աջակցել է Իսպանիայի հարկային ծառայությանը, կապված վերջիններիս Կրիշտիանո Ռոնալդուին ուղղված մեղադրանքներում:

Իսպանիայի հարկային ծառայությունը Ռոնալդուին մեղադրում է հարկերից խուսափելու մեջ: Հարկային ծառայությունների հաշվարկով 2011-2013թթ. Ռոնալդուն խուսափել է վճարել հարկերը, ինչը համարվում է քրեական հանցագործություն և դրա հետ կապված ֆուտբոլիստին կարող է 5 տարվա ազատազրկում սպառնալ, Marca-ին հղումով գրում է Armfootball.com-ը:

Սակայն ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ դատավարության վրա կարող են տարբեր մեղմացուցիչ հանգամանքներ ազդել: Օրինակ, եթե ֆուտբոլիստը խոստովանի իր մեղքը և վճարի բոլոր հարկերը, ապա 5 տարին կարող է կրճատվել, հասնելով մինչև 15 ամսվա:

Կարդացեք նաև՝Մեսսիի՝ հարկերից խուսափելու համար 21 ամսվա ազատազրկման վճիռն անփոփոխ է մնացել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---