Լոս Անջելեսում ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը

Լոս Անջելեսում ներկայացվել է Հայաստանի ներդրումային միջավայրը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ և Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Լոս Անջելեսի, Օրինջի մարզերի, Գլենդեյլ և Լոս Անջելես քաղաքների առևտրի պալատների ղեկավարներ, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ և ամերիկյան խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի Մկրտումյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը՝ անդրադառնալով օրենդրությանը, հեռանկարային ոլորտներին և գործարար պոտենցիալին:

Քննարկման մասնակիցները ծանոթացել են նաև KPMG միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության վերլուծությանը Հայաստանի ներդրումային հնարավորությունների, հարկային քաղաքականության ու Հայաստանի կառավարության կողմից ներդրողներին տրվող արտոնությունների մասին:

Կալիֆորնիայի խորհրդատվական ընկերության ղեկավար Սթիվ Սամուելյանը նշել է, որ ամերիկյան գործարար դաշտի հետ հարաբերությունների նոր սկիզբ է դրվում, հավելելով, որ բիզնես-քննարկումները կշարունակվեն նաև առաջիկայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և բազմաթիվ այլ ոլորտներում ներդրումային հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սթիվ Սամուելյանը հայտնել է, որ նախատեսվում է կազմակերպել ամերիկյան մի քանի խոշոր ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ներդրումային դաշտին տեղում ծանոթանալու և փոխգործակցության հնարավորությունները գնահատելու նպատակով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Գործարկվել է ՀՀ ներդրումային հարթակը: Investmentprojects.am-ի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

Կայքը գործարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով:Investmentprojects.am կայքում ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին ՀՀ ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ, ինչպես նաև` մանրամասն նկարագրվում է Հայաստան ներդրումային միջավայրի գրավչությունը, շահեկանությունը և հնարավոր հեռանկարները:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---